Փետրվարի 13-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բ. Մուրադյան եւ Թեւոսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան եւ բեռնատարը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 31 VV 313 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1969 թ. ծնված Հ. Թ.) բախվել է կայանված «MAN» մակնիշի 64 RR 400 պետհամարանիշով բեռնատարին (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1981 թ. ծնված Տ. Թ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները Հ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Ժամը 00:32-ին տեղեկություն է ստացվել, որ Բ. Մուրադյան եւ Թեւոսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում «Nissan Teana» մակնիշի 34 UM 045 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել մայթին:
Փրկարարները «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:




























