Ռուս հաքերներն օգտագործել են Սակրամենտոյի քոլեջի ուսանողների անձնական տվյալները։ Non 202 անվամբ հաքերը Մոսկվայից մինչեւ Սակրամենտո հայտնի է դարձել։ Այս մասին հաղորդում է Slavicsac-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Կալիֆորնիայի դատախազությունը։ Վիրտուալ հանցագործների խմբին՝ ի դեմս Ռուսլան Կիրիլյուկի եւ Ռուսլան Ախմերովի՝ Լոս Անջելեսից եւ Ալեքսանդր Մասլովի՝ Սակրամենտոյից, օգնել է ռուս ուսանողների խումբը։

Քալիֆորնիայի ատենակալների դատարանում տեղի է ունեցել «ռուս հաքերների» դատավարությունը։

2014-ի ամռանը Ալեքսանդր Մասլովի հաշվին American Express-ի 119 000 կոտրված օգտահաշիվներ են եղել, ինչի շնորհիվ նա եւ գործընկերները 300 000-400 000 դոլար են ստացել՝ կեղծ ընկերությունների միջոցով, որոնք ստեղծվել են Սակրամենտոյի ուսանողների գողացված անուններով։

Ըստ FBI-ի՝ հաքերները գործել են օրինական ընկերությունների անվան տակ, ինչպես՝ 24 Quick Stop-ը, Best Box-ը, Chevran-ը, Marshall Store-ը, Stop Shop Market-ը, Walt Mart-ը եւ Whole Store-ը։ Որոշ դեպքերում օրինական տեսք հաղորդելու համար կեղծ ընկերություններն ունեցել են կայքեր եւ էլեկտրոնային հասցե։

Համաձայն մեղադրանքի՝ պաշտպանյալները տեղեկություն են ստացել կրեդիտ քարտերի համարների մասին եւ կարճ ժամանակահատվածում գնումների մեծ քանակություն են կատարել՝ քիչ գումարով։ Կրեդիտ քարտերի էմիտենտները փոխանցել են ֆիրմայի բանկային հաշվին՝ համաձայն կեղծ տրանսակցիաների։

Մեքենայության ընթացքում պաշտպանյալները գողացված անձնական տվյալների միջոցով բազմաթիվ հաշվեհամարներ են բացել։ Դրանք կապված են եղել էլեկտրոնային վաճառքի հաշվեհամարների հետ՝ կրեդիտ քարտերի էմիտենտների եւ վճարումները կողմնակի մշակողների միջոցով։ Պաշտպանյալները էլեկտրոնային վաճառքից ստացված միջոցները փոխանցել են զոհերի բանկային հաշիվներին, ապա բանկոմատներից կանխիկ գումարներ հանել։

Նշվում է, որ զոհերը կողոպտվել են 1 մլն դոլարով։ Դաշնային դատախազները համագործակցել են Սակրամետոյից եւ Լոս Անջելեսից երեք կասկածյալների հետ, որոնք իրենց են պահել 600-700 հազար դոլարը, իսկ մյուս մասը Մոսկվա փոխանցել։

Այդ գումարներով վճարվել են ցանցահենն ու հանցակիցները՝ ներառյալ երեք ռուս կանայք, որոն համագործակցային վիզաներով ԱՄՆ են մեկնել եւ այնտեղ բանկային հաշիվներ բացել՝ կեղծ ընկերություններից գումարներ ընդունելու նպատակով։

Սակրամենտոյի ատենակալների շրջանային դատարանին մեկ օր է անհրաժեշտ եղել օպերացիայի մասնակիցներից մեկին՝ 37-ամյա Միհրան Մելքոնյանին բանկային կամ փոստային 26 ավազակության մեջ մեղավոր ճանաչելու համար։ Մելքոնյանի փաստաբանը պնդել է, որ իր հաճախորդը կարեւոր դերակատար չի եղել։ Դաշնային դատապաշտպան Մեթյու Բոքմոնի խոսքով՝ իսկական չարագործները Ռուսան Կիրիլյուկն ու Ալեքսանդր Մասլովն են։ Կիրիլյուկը 25 000 դոլար վճարելով գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն փետրվարի 7-ին՝ նիստի օրը, անհետացել։

Իսկ Մասլովի գործն առանձնացվել է մյուսներից։ Մասլովն ինքը այժմ հոգեբանական փորձաքննություն է անցնում։

Հանցագործությունը տեղի է ունեցել 2011-2014-ին, մինչ 2014-ի մարտին իրավապահների՝ Ախմերով եւ Մելքոնյանի ձերբակալման օրդերների ստանալը։ Ըստ քննիչների՝ Ախմերովի տանը 196 000  դոլար կանխիկ գումար է հայտնաբերվել։

Չնայած որ դաշնային գործակալների հաշվետվությունում խոսվում է 1 մլն դոլարի մասին՝ նշվում է, որ  հանցագործության ընթացքում քարտերից հանվել է 3,5 մլն դոլար։

Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Մելքոնյանը բանկոմատից գումար հանում, ինչը մեղադրանքի վառ ապացույցն է։ Իսկ հաշվեհամարները բացել էին ռուս երեք ուսանողներ։

Նրանցից մեկը՝ Դարյա Պուչկովան, հնարավոր է Մելքոնյանի ընկերուհին է եղել։ Նա եւ եւս երկու աղջիկներ՝ Եվգենիա Ռոմանովան ու Անգելինա Կիկոտը, բնակվել են Սակրամենտոյի բնակարաններում։ Նրանք ԱՄՆ են եկել 2012-ի մայիսին։