ՆԱՏՕ-ն իր ներկայությունը Սեւ ծովում կուժեղացնի զորավարժություններ անցկացնելու եւ տեղեկություններ հավաքելու համար: Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սեւ ծովում մեր ներկայության ուժեղացումը չի խախտում Մոնթրյոյի կոնվենցիան, ասել է նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ՌԴ ներկայության ուժեղացմանը պատասխանել հավասար թվով զինվորներով եւ տանկերով:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի 5 երկրներ հայտարարել են Արեւելյան Եվրոպա լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին:



























