Կառավարությունը արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձը կարագացնի 2017-ի առաջին եռամսյակում: Այս մասին որոշումը ընդունվեց փետրվարի 16-ին՝ կառավարության նիստի ժամանակ:
2017-ի առաջին եռամսյակում ԱԱՀ-ի վերադարձի համար նախատեսված էր հատկացնել 6 մլրդ դրամ (մոտ 12,4 մլն դոլար): Գումարն արդեն ամբողջությամբ բաշխվել է: Այդ պատճառով առաջարկվում է 2-րդ եռամսյակի համար նախատեսված միջոցներից եւս 5 մլրդ դրամ փոխանցել՝ արտահանողների պահանջները բավարարելու համար:


























