Վերամշակող գործարանները մինչ 2017-ի հունիս 90 տոկոսով կփակեն գյուղացիներին ունեցած պարտքը՝ բերքի դիմաց։ Այս մասին ՀՀ կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Այժմ ձեռնարկությունները գյուղացիներին պարտք են 1 մլրդ 467 մլն դրամ (մոտ 3 մլն դոլար)։ Քննարկումների արդյունքում՝ նախարարությունն ու բիզնեսը համաձայնության են եկել մարման գրաֆիկի հետ կապված՝ փետրվարին 56 մլն դրամ, մարտին՝ 415, ապրիլին՝ 160, մայիսին 218 եւ մի փոքր մնացորդն էլ հունիսին։