Կառավարությունը միջոցառումներ կձեռնարկի, որպեսզի «Վինար» կոնյակի գործարանը մինչեւ վերջ վճարի գյուղացիներից մթերած խաղողի դիմաց: Այս մասին փետրվարի 16-ին կառավավարությունում կայացած մամուլի ասուլիսում ասաց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը ձեռնարկության պահեստում 12 հազար դեկալիտր սպիրտ է հայտնաբերել: Այն առգրավվել է, իսկ տակառները կնքվել են: Իրացնելու համար ընկերությանը ժամանակ է տրվել, որից հետո պետք է փակվեն գյուղացիներին ունեցած պարտքերը: «Այլապես, ինչպես սպիրտի առաջին խմբաքանակի դեպքում, ինքներս գնորդ կգտնենք, վաճառքը կկազմակերպենք եւ գյուղացիներին կվճարենք»,- նշեց Առաքելյանը: