Աստանայում ընթանում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով լիագումար նիստը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նիստին մասնակցում են երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունները: Նրանց հետ նույն սեղանի շուրջ ներկայացված է Դամասկոսի պատվիրակությունը, որը ղեկավարում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարին, նաեւ 9 մարդուց կազմված ընդդիմության պատվիրակությունը, որը ղեկավարում է «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման ներկայացուցիչ Մոհամմեդ Ալուշը: Որպես դիտորդներ հրավիրված են Հորդանանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ՄԱԿ-ի պտվիրակության կազմում 5 մարդ է:



























