GUARD Archaeology կազմակերպության հնագետները Շոտլանդիայում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտում հնամենի նիզակ են հայտնաբերել, հաղորդում է Informing-ը։

Նիզակն առաջինը նկատել են շինարարները, որոնք աշխատում են նոր մարզադաշտ կառուցելու ուղղությամբ։ Գտածոյի մասին նրանք հայտնել են հնագետներին։

Այնտեղ ժամանած հնագետները հայտնաբերել են ոչ միայն նիզակ, այլեւ բրոնզե սուր, փայտե պատյան, ինչպես նաեւ մի քանի զարդեր։ Պետք է նշել, որ նիզակի սայրը պատած է եղել ոսկեջրված բրոնզով։ Ըստ մասնագետների՝ նիզակը 3 հազար տարեկան է։