Չինաստանի Շանհայ քաղաքի դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել ոմն Չժոու Սինբոյին, ով անցյալ տարի պայթյուն է իրականացրել Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում, հաղորդում է Interfax-ը։

Վճռում ասվում է, որ չարագործի՝ պայթյուն կազմակերպելու պատճառները կենսական անհաջողություններն են եղել, եւ նա նման անսովոր կերպով իր ներսի «թույնը թափելու» միջոց է գտել։

Անցյա տարի օդանավակայանում դատապարտյալը դեպի ավիատոմսերի տոմսարկղերի կողմ գարեջրի տարա է նետել, որտեղ ինքնաշեն պայթուցիկ է եղել։ Արդյունքում, ըստ տարբեր տվյալների, 3-ից 5 մարդ է վիրավորվել։

Պայթյունից հետո չարագործը վերցրել է դանակն ու մխրճել իր կոկորդը, սակայն ողջ է մնացել եւ ձերբակալվել։