Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել այցելել, հայտնում է MSNBC–ը։
«Այո, ես արեցի դա»,- ասել է Նեթանյահուն՝ պատասխանելով այն հարցին, արդյոք նա Թրամփին Իսրայել է հրավիրել։
Ընդ որում վարչապետը վստահություն է հայտնել, որ Թրամփը հաստատ կայցելի Իսրայել։ Նեթանյահուն ասել է, որ ինքը Թրամփին համարում է Իսրայելի ժողովրդի բարեկամը։



























