Զիմբաբվեի 92-ամյա նախագահ Ռոբերթ Մուհաբեի կինը հայտարարել է, որ իր ամուսինը ժողովրդի մեջ այնպիսի հանրաճանաչություն է վայելում, որ նա կվերընտրվի անգամ մահացած լինելով։ Այս մասին 51-ամյա Գրեյս Մուհաբեն ասել է իշխող Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն կուսակցության հանրահավաքում ելույթի ժամանակ, հաղորդում է BBC-ն։

«Մի օր, երբ Աստված Մուհաբեին մահվան օր նշանակի, մենք ընտրություններում որպես թեկնածու կառաջադրենք նրա դիակը»,-հայտարարել է նա։

«Դուք կտեսնեք՝ ինչպես են մարդիկ քվեարկում Մուհաբեի դիակին կողմ։ Ես ձեզ լուրջ եմ ասում՝ ուղղակի ցույց տալու համար, թե որքան ուժգին են մարդիկ սիրում իրենց նախագահին»,-ասել է նա։

Մուհաբեն արդեն 37 տարի՝ 1980-ից Մեծ Բրիտանիայից անկախանալուց ի վեր, ղեկավարում է երկիրը։