Կանադայի Սասկաչեւան նահանգի ուսուցչական խորհուրդը դպրոցի մանկավարժներից մեկին խոշոր տուգանք է նշանակել, քանի որ վերջինս զայրույթի պահին կավիճը նետել է աշակերտների ուղղությամբ, հաղորդում է CBC հեռուստաալիքը։
Գեղարվեստական արվեստների ուսուցիչ Միշել-Անդրե Ջոզեֆ Լեւեսկը պետք է կանադական 10 հազար դոլար (7,7 հազար դոլար) վճարի 2015-ի նոյեմբերի 10—ին դասի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։
Պարզվել է, որ աշակերտների մի խումբ խանգարել է ուսուցչին դասը վարել։ Վերջինս զայրույթի պահին նրանց ուղղությամբ է նետել կավիճը, սակայն այն դիպել առջեւի նստարանին նստած աղջկա աչքին, ով արդյունքում հեմատոմա է ստացել։
Ուսուցչական խորհուրդը գործը հետաքննել է մոտ 1,5 տարի։ Այն նաեւ զգալի ծախսերի պատճառ դարձել՝ ավելի քան 54 հազար կանադական դոլար (41 հազար դոլար)։ Արդյունքում Լեւեսկի նկատմամբ խիստ վճիռ է սահմանվել՝ «դասարանը անհամապատասխան մեթոդներով կառավարեու համար՝ աշակերտներից մեկի մոտ վնասվածքի հետեւանքով»։


























