Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հրաժարական է ներկայացրել: Այս մասին գրում է Front News-ը՝ վկայակոչելով ներքին աղբյուրները:

Ըստ տեղեկությունների՝ նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Դատախազի հրաժարականը մեծ արձագանք կստանա Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի՝ Վրաստան վերադառնալուց հետո: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Շոթաձեի հրաժարականը կապված է պատրիարքարանի ներկայացուցչի ձերբակալության, ինչպես նաեւ նրա աշխատանքից վարչապետի դժգոհության հետ:

Գրուզիա օնլայնի փոխանցմամբ՝ Շոթաձեի հետ միասին պաշտոնից կհեռանան նաեւ նրա տեղակալները: