Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը Գերմանիայից, որտեղ վիրահատվել է, հայրենիք է վերադարձել, հաղորդում է Sputnik Gruzia-ն։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաց ուղղափառ եկեղեցու ղեկավարին դիմավորել են հազարավոր հավատացյալներ։ Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքի կենտրոնից մինչ օդանավակայան անվճար տրանսպորտ է հատկացրել, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ողջունել իրենց հոգեւոր առաջնորդին։

Իլյա II-ը հատուկ դուրս է եկել ավտոմեքենայից՝ հոտին հանդիպելու եւ օրհնելու համար։

Համայն վրաց կաթողիկոս պատրիարքը Գերմանիայում է գտնվել փետրվարի սկզբից ի վեր։