Մալայզիայի իշխանությունները դեռեւս պաշտոնապես չեն հայտնել, որ Կուալա Լամպուրի օդանավակայանում մահացած ԿԺԴՀ քաղաքացին Կիմ Չեն Նամն է՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայրը։ Զոհին անձնավորում են համաձայն անձնագրի՝ Կիմ Չհոլյա։ Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը՝ համաձայն Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալների։

Զոհի անձը դեռեւս հաստատված չէ, քանի որ մինչեւ օրս Կիմ Չեն Նամի հարազատները չեն կապվել Մալայզիայի իշխանությունների հետ՝ ԴՆԹ թեստի անցկացնելու համար եւ չեն հայտնել հանգուցյալի մարմինը տեղափոխելու իրենց ցանկության մասին։

Բժշկական կրկնակի փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ զոհը առողջական խնդիրներ չի ունեցել, իսկ հանգուցյաի մարմնին տեսանելի ոչ մի վերք կամ հետք, այդ թվում՝ սրսկման, չի հատնաբերվել։ Գործակալությունն ընդգծում է, որ այսպիսով, մահվան պատճառը եւս հստակեցված չէ։