Ֆրանսիայի Ռեունյոն կղզու ափերին՝ Հնդկական օվկիանոսում, սերֆինգով զբաղվող տղամարդը մահացել է շնաձկան հարձակման հետեւանքով, հաղորդում է francetvinfo.fr պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել երիտասարդի պատառոտված մարմինը։ Մահացածը 26 տարեկան էր։
Նշվում է, որ նա ազդրային զարկերակի վնասվածք է ստացել։
Շնաձկան հարձակումը տեղի է ունեցել առափնյա վտանգավոր գոտում, որտեղ արգելված է լողալն ու ջրային սպորտով զբաղվելը։
2011-ից ի վեր սա արդեն 20-րդ նման դեպքն է։


























