Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ գործընկեր Business France-ի ջանքերով փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում կազմակերպվել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավ, որի ընթացքում կներկայացվի երկրի տնտեսության եւ այստեղ բիզնես սկսելու առավելությունները։ Մեկշաբաթյա միջոցառմանը նախատեսված են հանդիպումներ ֆրանսիական երեք խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում եւ Մարսելում, իսկ փետրվարի 23-ին մայրաքաղաքում կմեկնարկի ներդրումային համաժողով՝ գործարար նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելունպատակով։
Հայկական ընկերությունները գյուղատնտեսության եւ սննդի, ՏՏ եւ ճարտարագիտության, թեթեւ արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերությունների հետ հանդիպումներում։
Հիմնադրամը հաշվի է առնում, որ չնայած մեր երկրում ֆրանսիական ներդրումների առկայությանը, մի շարք ոլորտներում դրանց ծավալն ավելացնելու մեծ ներուժ կա։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվում է նաեւ մեր երկրի միջոցով ԵԱՏՄ եւ Իրանի շուկաներ մուտքի առավելությունը։
«Աշխարհագրական դիրքից բացի, համեմատաբար հեշտ է Հայաստանում ներդրում կատարել նաեւ բարենպաստ առեւտրային ռեժիմների շնորհիվ ու մի շարք պատճառներով․պետությունն աջակցում է ներդրում կատարող ընկերություններին, տարբեր կառույցների միջոցով յուրաքանչյուր գործարարիկողքին էներդրումային ցանկացած փուլում։ Մենք ունենք ապահով երկիր, որակյալ աշխատուժ, եվրոպական ու ամերիկյան ընկերությունները սա դիտարկում են որպես իրական արժեք»,-նշել էՀայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։
Հայաստանի ներդրումային հնարավորությունների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ նախատեսված են ամբողջ տարվա ընթացքում։


























