Ամերիկացի ներդրող Ջորջ Սորոսն այժմ չի սահմանափակվում ԱՄՆ նոր նախագահի քննադատությամբ՝ նա «խաղադրույք է արել» Դոնալդ Թրամփի սնանկացման վրա, հաղորդում է Bild տաբլոյիդը։
Նյութում ասվում է, որ Սորոսը «գրեթե կես միլիարդ դոլար է դրել այն ընկերությունների արժետոմսերի անկման վրա, որոնք ներկայումս շահույթ են ստանում Թրամփի քաղաքականությունից։ Առաջին հերթին դրանք ամերիկյան նավթային ընկերություններն են»։
«Շուկաները Թրամփի օրոք երազում էին պակաս կարգավորման եւ հարկերի մասին, իսկ դրանք դեռեւս միայն գերազանցում են։ Բայց վերջիվերջո իրականությունը կհասնի շուկաներ, եւ արդյունքն ամենալավը չի լինի։ Այժմ շատ մեջ է անվստահելիությունը, իսկ դա երկարաժամկետ ներդրումների թշնամին է»,-պնդում է Սորոսը։
Սորոսի հետ համաձայն են նաեւ BlackRock ներդրումային ընկերությունում։ «Ես տեսնում եմ, որ մութ ամպեր են կուտակվում», - ասել է BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինքը։ Նրա խոսքով՝ ներկայումս ԱՄՆ տնտեսությունն անկում է ապրում, եւ դրա պատճառը հարկերը նվազեցնելու Թրամփի մտադրությունն է։
Սորոսը Թրամփի քննադատությամբ հանդես է եկել հենց նույն օրը, երբ վերջինս անցել է իր պաշտոնին։ Bloomberg TV-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ Սորոսն ասել է, որ Թրամփը «բաց հասարակության հակադրությունն է, եւ նա հետագայում էլ կպառակտի հասարակությունը»։




























