Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ Լոնդոնում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել՝ կապված մոտեցող «Դորիս» փոթորկի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Բրիտանական օդերեւութաբանական բյուրոյի հաղորդագրության մեջ:

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ եղանակի վատացման պիկը հինգշաբթի է սպասվում, սակայն արդեն չորեքշաբթի Լոնդոնում քամու ուժգնացում է դիտվել՝ անձրեւների ուղեկցությամբ: Դրա հետ մեկտեղ՝ փետրվարի համար օդի ջերմաստգիճանն անսովոր բարձր է՝ + 14 աստիճան:

«Դորիսը» Բրիտանիայում երկար չի մնա: Սպասվում է, որ հինգշաբթի երեկոյան եղանակը նկատելիորեն կլավանա: