Մերձմոսկվայի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Հալիբ Աղաեւը խարդախության մեղադրանքով տնային կալանքի տակ է:

«Լայֆը» հաղորդում է, որ Աղաեւի դեմ քրեական գործ է հարուցվել դեռեւս հունվարին: Ենթադրվում է, որ նա 2015 թվականին հափշտակել է 600 հազար ռուբլի գումար, որը ստացել էր «Ռուսաստանը թուրք եւ ադրբեջանցի աշակերտների աչքերով» դրամաշնորհի շրջանակներում: Դրամաշնորհը Ռուսաստանի կրթության նախարարությունը հատկացրել էր «Ռուսական աշխարհ» հիմնադրամին:

Այդ գումարով Աղաեւը պետք է կազմակերպեր Ռուսաստան թուրք եւ ադրբեջանցի աշակերտների մեկնումը:

Դրանից զատ, հաղորդվում է, որ նա մշտապես հանդես է գալիս հայկական էթնոսի հանդեպ ադրբեջանականի գերազանցության մասին: