Մալայզիայի իշխանությունները դիմել են Ինտերպոլին՝ խնդրելով օգնել ձարբակալել Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցած 4 կասկածյալներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Չորս կասկածյալները Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ են եւ Մալայզաիայից հեռացել են:

Մալայզիայի ոստիկանությունից հայտնել են, որ Ինդոնեզիայի եւ Վիետնամի քաղաքացիների են ձերբակալել: Կանանց վճարել էին Կիմ Չեն Նամի վրա հարձակվելու համար: Ձերբակալված է նաեւ Հյուսիսային Կորեայի մի քաղաքացի, եւս 7-ը հետախուզվում են, որոնցից 3-ը հավանաբար Մալայզիայից հեռացել են:

Հարցաքննության համար հետախուզվողների թվում է նաեւ Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատան մի աշխատակից, բայց իշխանությունները նրան չեն կարող կալանավորել դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով: