Փետրվարի 22-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 64-ամյա մի քաղաքացուհի, որն իրեն ուղեկցող վարորդի հետ հայտնել է, որ նույն օրը, ժամը 15.45-ին, Ավան Բաբաջանյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հիշյալ քաղաքացուհուն փետրվարի 22-ին ժամը 15.30-ին Ավան Բաբաջանյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, որը փետրվարի 23-ին, ժամը 00.10-ին, հրավիրվել է Ավանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: