ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովկիսը համարում է ,որ Հունաստանի տնտեսական օգնության երրորդ ծրագրով հերթական տրանշը պետք է հնարավորինս շուտ տրամադրել՝ մինչեւ Եվրախմբի հաջորդ նիստը, որը կայանալում է մարտի 20-ին, հայտնում է CNBC–ը։

«Շատ անարդյունավետ կլինի, եթե այն իրավիճակը, որը ստեղծվել է Հունաստանում հիմա, նորից վերադառնա ֆինանսական անկայունության։ Դրա համար էլ ԵՄ-ից, դրա կառույցներից, ԱՄՀ-ից ու հենց Հունաստանի իշխանություններից պահանջվում է վերջին ճիգը, որպեսզի այս իրավիճակը կարգավորվի մինչեւ Եվրախմբի հաջորդ հանդիպումը»,- ասել է նա։

Ըստ ԵՀ փոխնախագահի, տնտեսական օգնության երրորդ ծրագրի մեկնարկից հետո Հունաստանը շարժվում է անհրաժեշտ ֆինանսական ցուցանիշները ապահովելու ուղղությամբ։ Գալիք տարի, նրա խոսքով, երկրի ՀՆԱ-ն կարող է հասնել ու նույնիսկ գերազանցել 3․5 տոկոսը։ Տնտեսական օգնության երրորդ ծրագիրը մեկնարկել է 2015-ին՝ դրա դիմաց Հունաստանը խոստացել էր բարեփոխել կենսաթոշակային համակարգը ու պետունեցվածքի սեփականաշնորհման ոլորտը։ 86 մլրդ եվրո ծավալով ծրագրին մասնակցում են եվրագոտու երկրները՝ Եվրոպական կայունացնող մեխանիզմի միջոցով։ ԱՄՀ-ն ուսումնասիրում է այս ծրագրին միանալու հնարավորությունը, բայց միայն հունական պարտքի նոր վերակազմակերպման պայմանով, որը կնշանակեր, որ եվրոպական երկրները կկորցնեն արտոնյալ վարկերի ձեւով Աթենքին տրամադրված միջոցների մի մասը։