Գյումրիի պատմական կենտրոնում պետք էկարգի բերել ենթակառուցվածքը ու այն գրավիչ դարձնել։ Այս մասին փետրվարի 23-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա Քաղաքաշինության պետական կոմիտեին կարգադրել է սահմանազատել պատմական կենտրոնը, որտեղ պետք է վերականգնողական աշխատանքներ իրականացվեն։ Դրա համար անհրաժեշտ է կազմել մանրակրկիտ շինարարական ծրագիր, հավելել է վարչապետը։ Նախագծային աշխատանքները համակարգելը Կարապետյանը հանձնարարել է «Հայնախագիծ» նախագծային ինստիտուտի ղեկավար Սաշուր Քալաշյանին։

Նկատենք, որ «Կումայրի» արգելոցային գոտու նախագիծը կազմվել էր դեռ խորհրդային ժամանակաշրջանում, 80-ականների կեսերին, այդ նույն Սաշուր Քալաշյանի ղեկավարությամբ, որը հայտնի է որպես «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի համահեղինակ (մյուս համահեղինակը Արթուր Թարխանյանն է)