Երեւանի Նուբարաշեն թաղամասում մանկապարտեզ կբացվի։Երեւանի քաղաքապետարանին անհրաժեշտ տարածք տրամադրելու մասին որոշումը հաստատվել է փետրվարի 23-ին Կառավարության նիստի ժամանակ։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ դրա համար հատկացվելու է 650․9 քառ մետր տարածք։Երեխաները այդ թաղամասում սպասում են մանկապարտեզ գնալու հնարավորության։ Դրա համար էլ որոշվել է քաղաքապետարանին փոխանցել հին հանրակացարանի մի մասը, հավելել է Ասատրյանը։
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























