Չինաստանը կտրականապես դեմ է Հարավային Կորեայում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգերի տեղակայմանը, քանի որ դա լրջորեն վնասում է հարեւան երկրների՝ այդ թվում Չինաստանի ու Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանն ու շահերին ու խախտում տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այս մասին հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ժեն Գոցյանը, փոխանցում է Սինհուան։
Նա հույս է հայտնել, որ Կորեայի հանրապետության համար կարեւոր կհամարվեն երկու երկրների ԶՈՒ միջեւ հարաբերությունների զարգացման ձեռքբերումները։ Չինաստանը հույս ունի, որ Կորեայի հանրապետությունը կառաջնորդվի տարածաշրջանային կայունության կարեւորությամբ՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների շահերը։
Ժան Գոցյանը նաեւ ասել է, որ չինական բանակը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ազգային անվտանգության պաշտպանության համար։




























