Գիտնականները պարզել են, որ ամենամեծ քանակության ծառերը ամերիկյան գյուղերում են կտրում։ Այս մասին ասվում է այն հոդվածում, որը հրապարակվել է PLOS ONE ամսագրում։

Բնապահպանները ԱՄՆ-ում տագնապ են ազդարարում անտառահատումների պատճառով։ Մասնագետները հայտնել են, որ այդ ամենը լուրջ հետեւանքներ է ունենում առկա էկոհամակարգերի համար։

Հայտնի է դարձել, որ գիտնականները համեմատել են 1990-2000 թթ ժամանակահատվածում ԱՄՆ տարածքի արբանյակային լուսանկարները ու փոփոխությունների վերլուծություն արել։ Արժե նշել, որ նրանք ոչ թե անտառների ընդհանուր մակերեսն են հաշվել, այլ մյուս գոտիների հեռավորությունը մոտակա անտառներից։

Պարզվել է, որ տվյալ հեռավորությունը աստիճանաբար աճում է, ընդ որում դա շատ ավելի արագ է տեղի ունենում պետական հողերում, այլ ոչ թե մասնավոր։ Այս կապակցությամբ կարելի է եզրակացնել, որ մասնավոր տարածքներում անտառահատումներն ավելի հազվադեպ են։

Հայտնում են, որ հողի սեփականատերները հազվադեպ են կտրում ծառեր, չնայած դա թույլատրված է ամերիկյան օրենսդրությամբ։

Գիտնականները նաեւ պատմել են այն մասին, որ գյուղական համայնքներում անտառները ավելի արագ են անհետանում, քան քաղաքներում։ Պատճառն այն է, որ քաղաքում անտառահատման թույլատվություն ստանալը ավելի դժվար է ։

Բնապահպանները շեշտել են, որ անտառից մյուս գոտիներ տարածության ավելացումը հանգեցնում է կենսաբազմազանության աղքատացման ու հողի մեջ խոնավության պարունակության նվազման, ինչի հետեւանքով քամին քշում տանում է հողի պտղաբեր շերտը։