Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 152-ամյակի առիթով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անդամների հետ միասին, այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Զորավարի հիշատակին:

Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի եւ հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ Անհայտ զինվորի հուշաքարին: