Չինաստանի Ցզյանսի նահանգում հյուրանոցներից մեկում հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, հայտնում է «Սինհուան»։
Հյուրանոցում հրդեհը բռնկվել էր առավոտյան ժամը 8-ին։ Մինչեւ 11։30 ամբողջ շենքից տարհանվել է ավելի քան 260 մարդ։ 16 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նրանցից երեքը մահացել է։ Իսկ շենքի ներսում գտել են յոթ մարդու դի։
Որոնողական- փրկարարական աշխատանքները արդեն ավարտվել են։ Հրդեհի հանգամանքների ու պատճառների հետաքննությունը շարունակվում է։




























