Հայ տաքսիստներին չպետք է տուգանել գոնե մանր խախտումների համար: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին ասաց «Վարորդ-ոստիկան» հասարակական կազմակերպության ղեկավար Արտյոմ Սարգսյանը:

Նա կարծում է, որ 9-ից 10 դեպքերում տաքսիստները տուգանվում են միայն այն բանի համար, որ թեթեւակի հոծ գծի վրայով են անցնում կամ ուղեւորին չթույլատրված տեղում են իջեցնում: Բայց դրա համար մեղավոր են նաեւ վճարովի կայանները, որոնք քաղաքով մեկ տեղակայվել են, հավելեց նա:

«Ո՞ր ուղեւորը կցանկանա, որ իրեն 50-100 մետր հեռու իջեցնեն: Ահա եւ մարդկանց իջեցնում են այնտեղ, որտեղ ասում են: Եթե դա վթարային իրավիճակ չի ստեղծում, ինչո՞ւ պետք է տուգանվի: Արտասահմանում օրինակ, եթե տաքսիստը ուղեւորին նույնիսկ երկրորդ գծի վրա է իջեցնում, բայց շուրջը մեքենաներ չկան, ոչ մի խնդիր, նաեւ տուգանք չկա: Թող մեզ մոտ էլ այդպես անեն: Եթե տաքսիստներին տուգանքներով խեղդում եք, նրանք ի՞նչ պիտի ուտեն»,- հայտարարեց նա: