Կրասնոյարսկի մարզում քրեական գործ է հարցուցվել մոր կողմից նորածնին սպանելու հետ կապված, երբ հայտնաբերվել է շների կողմից պատառոտված երեխայի մարմինը, ով, համաձայն փորձաքննության, ողջ է ծնվել։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հետաքննության տվյլաներով՝ փետրվարի 22–ին Աչինսկա քաղաքի բնակիչը ազատ  է արձակել շանը կապանքներից։ Որոշ ժամանակ անց նա փաթեթ է տուն բերել, որտեղ նորածին երեխայի մարմինն էր։

Մարմինն այնքան է բզկտված եղել շների կողմից, որ տեսականորեն հնարավոր չէր ճանաչել երեխայի սեռն ու տարիքը։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ երեխան ողջ է ծնվել։ Նորածնի մահվան հստակ պատճառը դեռեւս չեն պարզաբանվել։

«Ներկա պահին տեղի են ունենում օպերատիվ–հետախուզական միջոցառումներ՝ նորածին երեխայի մարմինը հայտնաբերած վկաներին ու ականատեսներին գտնելու հետ կապված։ Պարզաբանվում է մոր անձը, ինչի համար տնտետուն ստուգայց է կատարվում»,-ասվում է հաղորդագրությունում։