Beeline-ը հայտարարում է աննախադեպ ակցիա՝ Բջջային Հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար: Ակցիան մեկնարկում է սույն թվականի մարտի 8-ից և կգործի մինչև սույն թվականի մայիսի 9-ը:
Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն և ներբեռնել BeeTV բջջային հավելվածը: Այնուհետև, հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։ Այս ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար. ընդ որում Beeline բաժանորդների համար զրոյացվելու է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի:
«Beeline-ը հեռուստաալիքների ցանկը կազմել է այնպես, որպեսզի գոհացնի անգամ ամենապահանջկոտ բաժանորդին: Յուրաքանչյուր հաճախորդ, ով ունի սմարթֆոն կարող է ներբեռնել մեր BeeTV բջջային հավելվածը և վայելել 15 ամենադիտվող ալիքներից որևէ մեկը: Իսկ Beeline բաժանորդների համար գարնանային տոներին ընդառաջ մենք պատրաստել ենք ևս մեկ անակնկալ՝ զրոյացնելու ենք տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը: Ցանկանում ենք բոլորին հաճելի դիտում», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։ Հեռուստաալիքները ներառում են սպորտ, երաժշտություն, նորություններ, ծրագրեր երեխաների համար, խոհանոց, և այլ հաղորդաշարեր: Հեռուստաալիքների ցանկն է Հ1, 21 TV, ArmNews, Карусель, Матч!Футбол1, BBC World News, ԲԱԶՄՈՑ TV, ԿԻՆՈՄԱՆ TV, ՖԻԼՄԶՈՆ TV, ԹԱՎԱ TV, ОРТ, RU TV, RTG TV, Телекафе, МузТВ։



























