Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը մրցանակներ է հանձնել բիզնեսին՝ վերջերս հիմնադրված Ձեռնարկատիրոջ օրվա կապակցությամբ։
Այդ օրը Հայաստանում պաշտոնապես նշվում է առաջին անգամ։ Այն հիմնադրվել է փետրվարի 9–ին Կառավարության որոշմամբ եւ նվիրված է ցարական Ռուսաստանում հայ հայտնի ձեռնարկատեր ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրվան։
Պարգեւատրմանը ներկա են գտնվել Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը եւ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը, ինչպես նաեւ հյուրեր Ռուսաստանից ու Եվրամիությունից՝ Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի ռուսական խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լոցմանովն ու Ստանդարտիզացման եվրոպական կոմիտեի փոխնախագահ Բոգդան Տոպիչը։
Պարգեւատրվել են մոտ 30 ընկերություններ՝ սննդամթերքներ, շինանյութեր արտադրող ընկերություններ, ինչպես նաեւ բժշկական հաստատություններ։


























