Լոս Անջելեսի ավելի քան 1,2 բնակիչներ ապրում են արագընթաց ավտոմայրուղուց 300 կմ հեռավորությամբ, որը մասնագետները «աղտոտված գոտի» են համարում: Համանման շրջաններում ապրելը կապվում է որոշ հիվանդություններով հիվանդանալու ավելի բարձր մակարդակի հետ, սակայն ավելի մեծ թվով մարդիկ են շարունակում տեղափոխվել ճանապարհին մոտ՝ դրա հետ կապված ենթակառուցվածքի զարգացմանը համաչափ

Los Angeles Times-ի իրականացրած ընդգգրկուն հետազոտությամբ պարզվլ է, որ 2015 թվականին, նույնիսկ պոտենցիալ վտանգի մասին քաղաքային իշխանությունների զգուշացումներից հետո, հաստատվել է մայրուղուց 300 կմ հեռավորությամբ պետական միջոցների ներգրավմամբ 4300 միավոր բնակարանի կառուցումը, հայտնում է USA.one-ը: 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աղտոտված գոտում ապրողները ավելի են հակված ասթմայի, գլխի եւ սրտի կաթվածի, թոքերի քաղցկեղի, դեռեւս չծնված երեխաների բնածին արատների զարգացման, մանկական ճարպակալման, սակավամտության: Այդուհանդերձ, քաղաքում արդեն այսպիսի պոտենցիալ վտանգավոր գոտիներում նոր բնակարանների կառուցման ծրագրեր են կազմում: Այս ծրագրերը մշակողներից շատերը նշել են, որ աղտոտված գոտիների սահմաններում շինարարական աշխատանքներն արգելող ցանկացած կարգադրություն աննպատակահարմար կլինի: Երկրում այնքան շատ ավտոմայրուղիներ կան, որ գործնականում անհնար է բոլոր պահանջներին համապատասխանող հող գտնելը:

Արագընթաց ավտոմայրուղիներին մոտ բնակարանների շինարարությունն արգելելու փոխարեն Լոս Անջելեսի քաղաքապետի վարչակազմը եղանակներ է փնտրում կառուցապատողներին դրդելու աղտոտվածության վտանգի նվազեցման եւ օդի ֆիլտրման համակարգերի տեղակայման ճարտարապետական լուծումներ գտնել: Դրանից զատ, մտածում են արտանետումների վերահսկողության նոր կանոններ ներդնելու մասին, որոնք կկարողանային օդի աղտոտվածությունը նվազեցնել: