Միջազգային հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են վրաց-ադրբեջանական սահմանին: «Նովոստի Գրուզիայի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Ինտերպոլի կողմից 49-ամյա տղամարդը հետախուզվում էր Անկարայի հարցման համաձայն եւ ձերբակալվել է «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետի տարածքում:
Նա մեղավոր է ճանաչվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ սեռական բռնություն եւ ազատությունից ապօրինի զրկում:
Ներկայումս անհրաժեշտ ընթացակարգեր են իրականացվում նրան Թուրքիային արտահանձնելու համար:



























