ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Twitter–ի իր էջում շնորհակալություն է հայտնել երաժիշտ Chance the Rapper–ին՝ Չիկագոյի դպրոցներին 1 մլն դոլար տրամադրելու համար։ Ե՛ւ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը, ե՛ւ երգիչը ծնունդով այդ քաղաքից են։
23-ամյա երաժիշտը նվիրատվույթուն է արել Չիկագոյի հասարակական դպրոցներին։
Միշել Օբամայի խոսքով՝ Chance the Rapper –ը գեղարվեստական կրթության ուժի օրինակն է։ Նա երաժշտին նաեւ շնորհակալություն է հայտնել Չիկագոյի հասարակությունում ներդրումների համար, որը «մեզ այնքան շատ բան է տվել»։



























