Նախատեսվում է հաջորդ տարվանից դադարեցնել պարարտանյութերի սուբսիդավորման գործընթացը եւ ազատականացնել շուկան: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Արարտի մարզ կատարած այցի ժամանակ նշել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ գյուղոլորտում ապահովագրական համակարգ ներդնելու նպատակով այս տարի կիրականացվի փորձնական ծրագիր: Միաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ ապահովագրական համակարգի ներդրումը բարենպաստ պայմաններ կստեղծի լրացուցիչ ներդրումների իրականացման եւ ոլորտի զարգացման համար: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ մշակվում է նաեւ կաթիլային համակարգի ներդրման ծրագիր, ինչպես նաեւ նախատեսվում է տեղադրել հողատարածքների արբանյակային մոնիթորինգի տեղեկատվական համակարգ, ինչը թույլ կտա ունենալ անմշակ եւ մշակովի հողատեսքերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն եւ մշակել ծրագրեր, որոնց շնորհիվ կավելացվեն մշակովի հողատարածքները:
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին սերմնաբուծության ոլորտում տեղական ցորենի բերքատվության բարձրացմանը, մարզում ոռոգման ջրի մատակարարման համակարգերի բարելավմանը, հակակարկտային կայանների կիրառման արդյունավետության ապահովմանը:
Բարձրացվել է նաեւ մարզում գյուղատնտեսական տոնավաճառի կազմակերպման անհրաժեշտության հարցը, ինչը հնարավորություն կտա մարզի գյուղատնտեսներին իրացնելու իրենց բերքը:
Խորհրդակցության ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերում էին սերմնաբուծության ոլորտում տեղական ցորենի բերքատվության բարձրացմանը, մարզում ոռոգման ջրի մատակարարման համակարգերի բարելավմանը, հակակարկտային կայանների կիրառման արդյունավետության ապահովմանը: Բարձրացվել է նաեւ մարզում գյուղատնտեսական տոնավաճառի կազմակերպման անհրաժեշտության հարցը, ինչը հնարավորություն կտա մարզի գյուղատնտեսներին իրացնելու իրենց բերքը: Ի պատասխան` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ համապատասխան շենքային պայմանների առկայության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է քննարկել այդ առաջարկը միջազգային կարզմակերպությունների հետ:


























