Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանն այսօր՝ մարտի 7-ին,  ընտրվել է բուհի ռեկտոր: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սահակ Մինասյանը:

Նշենք, որ վերջինս ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ: Մինչ այդ բուհը ղեկավարում էր  Գագիկ Ծառուկյանի թիմակից Վարդեւան Գրիգորյանը: 

Սահակ Մինասյանը նաեւ ՀՀԿ Շիրակի կառույցի ղեկավարն է:

Մեզ հետ զրույցում ասաց, որ Հանրապետական կուսակցության քարոզարշավով զբաղվում է աշխատանքային օրվա ավարտից հետո:

Ռեկտորի համար վիրավորական է, որ Գյումրիի մասին խոսելիս՝ նշում են, որ այն ՀՀ-ում սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող քաղաքն է. «Մենք հոգեբանական բարդույթ ենք առաջացնում մեր եւ գյումրեցիների համար, մենք Գյումրիում ունենք լուծված խնդիրներ, որոնք տասը տարի առաջ եթե մտածեինք, կթվար ֆանտազիայի ժանրից»: