Բրիտանացի դերասան Ջիմ Տավարեն, որը հայտնի է որպես հյուրանոցի սեփականատեր՝ Հարի Փոթերի մասին երրորդ ֆիլմում, վթարից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս մասին հայտնել է նրա կինը՝ Լորան, փոխանցում է Gazeta–ն։
Լորայի խոսքով Ջիմ Տավարեն մարտի 6-ին լուրջ վթարի է ենթարկվել, որի հետեւանքով կոտրվել են նրա 15 կողոսկրերը, կոտրվածքներ կան նաեւ կրծքի մասում, վզի ու աջ ոտքի հատվածում։
Լորան հավելել է, որ ամուսնուն արդեն երկու անգամ արյան փոխներարկում են արել ու հիմա պատրաստում են առաջին վիրահատությանը։



























