Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ցանկանում է աշխարհում օրինականացնել կոկայի օգտագործումը՝ ծամելու համար նախատեսված զանգվածի տեսքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե մենք օրինականացրել ենք Բոլիվիայում կոկայի օգտագործումը, այժմ մեր պատասխանատվության գոտում այն է, որ միջազգային հանրությունից բողոքեոլու փոխարեն, հավաքենք մեր ուժերն ու կոկայից մաստակ (օրինական) պատրաստենք ամբողջ աշխարհում », — ABI գործակալությունը մեջբերում է Մորալեսի հայտարարությունը՝ կոկայի մասին ընդհանուր օրենքը ստորագրելու արարողության ժամանակ:
Նոր օրենքը գրեթե կրկնապատկում է Բոլիվիայում կոկայի օրինական աճեցումը՝ 12 հազար հետկարից հասցնելով 22 հազարի:




























