Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնը մինչեւ 2019 թ զբաղեցնելու է 59-ամյա լեհ քաղաքական գործիչ Դոնալդ Տուսկը։ Մարտի 9-ին ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ նրա վերընտրմանը կողմ են քվեակել ԵՄ-ի 28 պետություններից 27-ի ղեկավարները, , հայտնում է DW–ը։

Նշենք, որ Լեհաստանը կտրականապես դեմ էր Տուսկի վերընտրմանը։ Նախօրեին Լեհաստանի վարչապետը նամակ էր ուղարկել ԵՄ առաջնորդներին՝ բացատրելով Վարշավայի նման դիրքորոշման պատճառները։ Մասնավորապես նշվում էր, որ Տուսկը, գտնվելով Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնին, «կոպտորեն խախտել է» քաղաքական չեզոքության սկզբունքները ու միջամտել Լեհաստանի ներքին գործերին։ Այդ քննադատությունը պայմանավորված է նրանով, որ Տուսկը փաստորեն կողմ էր արտահայտվել, որ Բրյուսելը Վարշավայի դեմ պատժամիջոցներ ներդնի ՝ «օրենքի գերակայությանն ու ժողովրդավարության ստանդարտներին» չհետեւելու համար։