Հնդկաստանում պետական Air India ընկերությունը անձնակազմի 34 անդամի հեռացրել է չվերթներից՝ ավելորդ քաշի պատճառով: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի պետնախարար Ջայանթ Սինհան, հաղորդում է  Hindu-ն:

«Ներկայումս անձնակազմի 34 անդամներ (30 կին եւ 4 տղամարդ) հեռացվել են թռիչքներից՝ մարմնի զանգավծի բարձր ինդեքսի պատճառով», — ասվում է նախարարի գրավոր պատասխանում խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներին:

Սինհան չի հստակլեցրել, թե նրանք կոնկրետ երբ են հեռացվել՝ միայն նշելով, որ համաձայն Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության օրենքների՝ կանանց համար մարմնի զանգվածի առավելագույն ինդեքսը կազմում է  22, տղամարդկանց համար՝ 25 միավոր: