Մայիսի 9-ին Հարավային Կորեայում կայանալիք արտահերթ ընտրությունները` կապված նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնաթողության հետ, կարող են հանգեցնել մի քաղաքական գործչի հաղթանակի, ով հայտնի է ԱՄՆ-ի նկատմամբ իր սկեպտիցիկ վերաբերմունքով: Դա Այդ մարդը ընդդիմադիր Մուն Ջե Ինն է, գրում է Wall Street Journal պարբերականը:
Մուն Ջեն Ինը կասկածի տակ է առնում թերակղզում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերը տեղակայելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կողմ է Չինաստանի հետ ավելի սերտ համագործկցությանն ու ԿԺԴՀ-ի հետ երկխուսության առաջխաղացմանը:
Մի քանի շաբաթ հարցումների ընթացքում Մունն առաջին հորիզոնականում էր: Նրան աջակցում էր հարցման մասնակիցների 30% տոկոսը:
ԱՄՆ եւ ասիական երկրների պաշտոնատար անձինք նշում են, որ Պակ Կըն Հեի նկատմամբ իմփիչմենթը տանում է տարածաշրջանում անորոշության` Հյուսիսային Կորեայի ու Չինաստանի հետ կապված Վաշինգտոնի մեծ մտահոգության ֆոնին: Ամերիկացի պաշտոնյաները չեն կարող հաստատ ասել` արդյոք ընտրությունների գործընթացը կազդի ՀՀՊ-ի տեղակայման ժամկետի վրա: ԱՄՆ որոշ պաշտոնական անձինք նշել են, որ Հարավային Կորեայի նոր նախագահը կփորձի Փհենյանի հետ քիչ թե շատ լավ հարաբերություններ ունենալ` տնտեսական ազդակների ու համատեղ բիզնես նախագծերի շնորհիվ:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի նկատմամբ իմփիչմենթը, որը սահմանվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին:



























