Մալայզիայի իշխաությունները չեն բացառել, որ փետրվարի 13-ին Կուալա Լումպուրի օդանավակայանում զոհված Կիմ Չեն Նամին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ  Չեն Ըի եղբորը, կարող են դիկազիել հենց Մալայզիայում, եթե հարազատները մարմինը հանձնելու հարցում չանեն: Ինչպես հայտնում է  Channel NewsAsia հեռուստաալիքը` նման հնարավորության մասին խոսել է առողջապահության փոխնախարար Հիլմի Յահիան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նա նշել է, որ «օրենսդրությունը ժամանակային սահմանափակումներ չի սահմանում` մահացածի մարմինը հարազատներին հանձնելու հետ կապված»: Փոխնախարարը նշել է, որ «եթե ոչ ոք չդիմի իշխանություններին, ապա դիակիզում տեղի կունենա»: