Թաթարստանի բանկերի մոտ 400 ներդրողներ, որոնց լիցենզավորումը հետ է կանչվել, արտոնված ցույցի են դուրս եկել` պահանջելով վերադարձնել իրենց գումարները: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ցույցը տեւել է շուրջ մեկ ժամ: Բացի Կազանի ավանդատուներից ու իրավաբանական անձանցից՝ ցույցին մասնակցել են Ալմետեւսկի, Մենզելինսկի եւ Թաթարստանի այլ քաղաքների բնակիչներ:
Տուժած ավանդատուների նախաձեռնողների խմբի համակարգող խորհրդի անդամ Ալեքսանդրա Յումանովան նշել է, որ բանաձեւ է ընդունվել, որը մեկ կետ ունի` վերադարձնել գումարներն ավանդատուներին: Նա նաեւ հավելել է, որ նախատեսվում է այդ պահանջով նամակ հղել դաշնային ղեկավարությանը: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 18-ին:




























