Exit poll-ի առաջին տվյալներով Նիդեռլանդներում խորհրդարանական ընտրություններում հաղթում է վարչապետ Մարկ Ռյուտեի «Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության ու ժողովրդավարության» (VVD) կուսակցությունը։ Reuters-ի փոխանցմամբ, հիմք ընդունելով Exit poll–ի տվյալները, Ռյուտեի կուսակցությունը ստացել է 31 տեղ խորհրդարանում։
Ազգայնական ու եվրոսկեպտիկ Գիրտ Վիլդերսի «Ազատության կուսակցությունը» ստացել է 19 տեղ։ 19-ական տեղ են ստացել նաեւ «Քրիստոնյա-ժողովրդավարական կոչ» ու «Դեմոկրատներ-66» կուսակցությունները։




























