Լուսանկարչական HIPA միջազգային 6-րդ մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել ամերիկյան լուսանկարիչ Արաշ Յագմայենի լուսանկարը, որում աղբի մեջ սնունդ փնտրող աղջիկ է պատկերված: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հաղթող ճանաչված լուսանկարի համար հեղինակը 120 հազար դոլար կստանա: «Մարտահրավեր» անվանակարգում, որը մրցույթում հիմնականն է դարձել, հաղթել է իտալացի լուսանկարիչ Ջուլիո Մոնտինին: Նա նկարել է մրցումների մասնակցող կռնատ լողորդի:
«Մարտահրավեր» անվանակարգում հաղթողներից է նաեւ Նովոսիբիրսկից լուսանկարիչ Անտոն Ունիցինը: Նա ուռուցքաբանական կենտրոնի հիվանդ երեխաների սեւ-սպիտակ լուսանկարով 5-րդ տեղն է զբաղեցրել:





























