Ճապոնիան մտադիր է ռուսական կողմին առաջարկել Կուրիլյան կղզիներում ընդհանուր էլեկտրոնային արժույթ ստեղծել, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Այս նոր տարածաշրջանային միավորը կարող է օգտագործվել ռուսական ռուբլու եւ ճապոնական յենի փոխարեն ՝ Կուրիլյան կղզիների հարավային մասում գտնվող չորս կղզիներում՝ համատեղ տնտեսական գործունեության շրջանակներում։
NHK-ի տվյալներով՝ նման գաղափարը, մասնավորապես ներառված է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախապատրաստած առաջարկությունների ցուցակում՝ Կուրիլյան կղզիների հարավային հատվածում ՌԴ-ի եւ Ճապոնիայի միջեւ համատեղ տնտեսական գործունեության շրջանակներում առաջին խորհրդակցությունների շեմին։ Դրանք պետք է տեղի ունենան Տոկիոյում, շաբաթ օրը, մարտի 18-ին։
Նշվում է, ո առաջարկությունների ցուցակը մոտ ապագայում կտրվի կառավարությանը։



























