Թուրքիայի Սամսուն քաղաքում անչափահաս աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 70–ամյա տղամարդ։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Սամսունում 70–ամյա տղամարդը փողոցում մուրացկանությամբ զբաղվող 14–ամյա աղջկան գումար տալու խոստումով տարել է մոտակա շենքերից մեկը եւ վերելակի հարեւանությամբ սկսել է սեռական ոտնձգության ենթարկել նրան։
Հարեւանությամբ անցնող անցորդները նկատել են տեղի ունեցածը եւ շտապ ոստիկանություն կանչել։ Շենքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է տեղի ունեցածը։ Ոստիկանները ձերբակալել են 70–ամյա տղամարդուն։




























