Ինդոնեզիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել է՝ քննարկելու անգլիական զբոսանավի կողմից մարջանի խութերը ոչնչացնելու համար փոխհատուցման հարցը, հաղորդում է Associated pressը:

Ինդոնեզիայի ծովային հարցերով ավագ նախարար Լուգուտ Փանջայթանը դեսպան Մոազամ Մալիքին կանչել է՝ պատճառված վնասը քննարկելու համար: Նախարարությունը խութերի ոչնչացումը անդառնալի է համարել:

Նախաքննությունը պարզել է, որ նավը մոտ 1600 քմ մարջան է ոչնչացրել՝ հենց արշիպելագի սրտում: